Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.11.2016 | 00:03

Վերակացու և պահապա՛ն եղիր անձիս, ով Տե՛ր իմ Հիսուս, պահի՛ր ինձ դևերից և փրկի՛ր մարդկային փորձանքներից: Հաղթի՛ր հակառակվողներին և ինձ հաստատո՛ւն դարձրու, որ պատերազմողների մեջ քաջ և ընտիր լինեմ. գործակցի՛ր ինձ հետ, որ լինեմ մեղքերի քավարան, համբերեմ վշտերին և առաքինագործությամբ մերձենամ Քո աստվածային շնորհներին:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ